Արաբկիրի ՀՀԿ շտաբում կուտակումներ են. Ընտրակաշառք ե՞ն բաժանում


Արաբկիրի ՀՀԿ շտաբում կուտակումներ են. Ընտրակաշառք ե՞ն բաժանում
Մայիս 12 18:18 2017

ԵԼՔ դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀԿ Արաբկիրի նախընտրական շտաբի մոտ է, որտեղ մարդկանց կուտակումներ են, ըստ Գորգիսյանի՝ ընտրակաշառքի հերթ է: Տեսանյութում երեւում է՝ ինչպես են Գեւորգ Գորիգիսյանին տեսնելուց հետո շտաբի մոտ հավաքված քաղաքացիները ցրվում:

«Արաբկիրի թաղապետարանի մոտ ենք, որտեղ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբն է: Այստեղ ահռելի հերթ է, երեւի ընտրակաշռք վերցնողների եւ բաժանողների»,-նշեց  Գեւորգ Գորգիսյանը: Նա մոտեցավ հավաքվածներին, սակայն ներսից որեւէ մեկը դուրս չեկավ: