Պայթյուն Հռոմի կենտրոնում (տեսանյութ)


Պայթյուն Հռոմի կենտրոնում (տեսանյութ)
Մայիս 12 12:48 2017

Հռոմի կենտրոնական մասում՝ Ավենտինո փողոցի փոստային բաժնի մոտ, այսօր առավոտյան պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական լրատվամիջոցներին:

«RaiNews24» հեռուստաընկերության տեղեկություններով՝ այս պահին դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու ոստիկանները: Պայթյունի հետևանքով վնասվել է մեկ ավտոմեքենա: Զոհերի և տուժածների մասին տեղեկություն դեռևս չի հրապարակվել:

«Ansa» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ արտակարգ պատահարի պատճառները ճշտվում են, բացառված չէ ոչ մի վարկած, այդ թվում՝ ինքնաշեն պայթուցիկ սարքի օգտագործումը: