ԱԺ-ն սահմանեց COVID-19-ի հաղթահարման քայլերը քննող հանձնաժողովի անդամների թիվը


ԱԺ-ն սահմանեց COVID-19-ի հաղթահարման քայլերը քննող հանձնաժողովի անդամների թիվը
Սեպտեմբեր 16 11:40 2020

ՀՀ Ազգային ժողովը սահմանեց COVID-19-ի հաղթահարման հարցում կառավարության, պարետատան քայլերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը: Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը ԱԺ նիստում ստացավ 110 կողմ, 5 ձեռնպահ ձայներ:



loading...