«Լկտիացել ու ձեռ են առնում հասարակությանը»․ Ստեփան Գրիգորյան


«Լկտիացել ու ձեռ են առնում հասարակությանը»․ Ստեփան Գրիգորյան
Սեպտեմբեր 15 23:25 2020

«Նախկինները կարողացան մեծ ազդեցություն ունենալ Նիկոլ Փաշինյանի մոտ, և ես տեսնում եմ՝ այսօր ձևավորվում է ոչ թե անկախ Սահմանադրական դատարան, այլ մարդկանցից, ովքեր լոյալ կլինեն էսօրվա իշխանությանը»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

 

Նրա խոսքով՝ հետհեղափոխական Հայաստանում արմատական որևէ փոփոխություն չի եղել. «Ոստիկանությունում նույնիսկ կադրերը չեն փոխվել, նույն մարդիկ են, ուղղակի փոխվում են պաշտոնները, նույնը Դատախազությունն է, քննչական մարմիններն են, գրեթե նոր մարդիկ չկան, ու ամենակարևորը՝ նույն մեթոդներն են աշխատանքի։ Ես օրինակ բերեմ կոնկրետ․ մի քանի օր առաջ կալանավորված մի մարդ սկսեց հացադուլ, հետո ուզում էր ինքնասպանություն գործել։ Ես փորձեցի խորանալ՝ էդ ի՞նչ հարց է, որ երիտասարդը հացադուլ է սկսում, էդ ի՞նչ քաղաքական հարց է։ Ուրեմն՝ գործը կապված է 10 հազար դրամի հետ, իրեն մեղադրում են, որ հարևանից գողացել է 10 հազար դրամ՝ 20 դոլար։ Դատախազությունը մտավ դատարան՝ պահանջելով 8 տարվա ազատազրկում։

Ոնց որ ձեռ են առնում մեր հասարակությանը, լկտիացան, հասկացան, որ գործող իշխանությունները չեն կարող կոտրել իրենց դիմադրությունը, դա մարտահրավեր է հասարակությանը, դուք հիշո՞ւմ եք, որ մարդիկ պաշարեն դատարանի շենքը՝ Վարդենիսում մարդիկ պաշարեցին։ Դատարանը որոշեց կալանավորել, մինչդեռ տակը ոչ մի խնդիր չկար, նախկինների օրոք կարած գործ էր, բայց ապացույցներ չկային։ Դատախազությունը մտավ կալանքի դիմումով, դատարանը կալանավորեց, ու պատկերացնո՞ւմ եք, Հայաստանում մարդիկ հարգում են օրենքը, բայց մարդիկ պաշարեցին շենքը։ Ես չէի հիշում, որ նման դեպքեր լինեին։ Նախկինների ներքո են գործում այս մարմինները։ Իմ առաջարկն է վարչապետին՝ քանի որ բարեփոխումները դեռ չկան ո՛չ Ոստիկանությունում, ո՛չ Դատախազությունում, գոնե զգուշացրեք ժողովրդին, որ մարդը հասկանա՝ սա թշնամի է, զգույշ լինի»,- ասել է նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում: