Որդուս ասացին՝ կա՛մ հայրդ դադարում է քննադատել Նիկոլ Փաշինյանին, կա՛մ ազատվում ես ԱԱԾ–ում աշխատանքից․ Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)


Որդուս ասացին՝ կա՛մ հայրդ դադարում է քննադատել Նիկոլ Փաշինյանին, կա՛մ ազատվում ես ԱԱԾ–ում աշխատանքից․ Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)
Սեպտեմբեր 15 22:32 2020

Ես ընդդիմադիր եմ եղել, որը որևէ կապ չունի ԱԱԾ-ի հետ։ Որդիս հինգ տարի ուսանել էր Մոսկվայում, վերադարձել էր Հայաստան, ստացել կապիտանի կոչում ու ծառայում էր հայրենիքին։ Որդուս ասել էին՝ կա՛մ հայրդ դադարում է քննադատել Նիկոլ Փաշինյանին, կա՛մ դու ազատվում ես աշխատանքից։

Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով իր որդու՝ ԱԱԾ-ից աշխատանքից դուրս գալուն։

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ այս ամենը տեղի է ունեցել Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ պետ նշանակվելուց հետո․ «Համակարգում կային ծառայողներ, որոնք շատ լավ հասկանում էին՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ Արգիշտի Քյարամյանի նշանակումը։ Իմ որդուն, ով աշխատանքային ճանապարհ է անցել, ասում են՝ դու համակարգում ծառայելու իրավունք չունես, որովհետև հայրդ քննադատում է Նիկոլ Փաշինյանին»։

Անդրադառնալով «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդների՝ այլևս դատական նիստերին չներկայանալու ու գործով դատավարությանը՝ Գառնիկ Իսագուլյանն ասել է․ «Կար «Փաստահավաք խումբ», որտեղ մարդիկ էին, ովքեր պրոֆեսիոնալ որևէ պատրաստություն չեն անցել, բայց իրավական համակարգ են մուտք գործել։ Այսինքն՝ մարդկանց են նշանակում պաշտոնների, ովքեր բամբասանքը իրողություն ընդունելով՝ բամբասանքներով մի տեսություն էին ստեղծել, որը սկզբում Լևոն Տեր-Պետրոսյանի, հետո Նիկոլ Փաշինյանին»։

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։