Ալեքսեյ Նավալնիի քարտուղարը հայտնել է նրա ապագա ծրագրերի մասին


Ալեքսեյ Նավալնիի քարտուղարը հայտնել է նրա ապագա ծրագրերի մասին
Սեպտեմբեր 15 22:17 2020

Ռուս ընդդիմադիր գործիչ և բլոգեր Ալեքսեյ Նավալնին, որը ներկա պահին բուժում է ստանում Գերմանիայում, ծրագրում է վերադառնալ Ռուսաստան: Այս մասին սեպտեմբերի 15-ին հայտնել է նրա մամլո քարտուղար Կիրա Յարմիշը:

«Ամբողջ առավոտ ինձ գրել են լրագրողներն ու հարցրել՝ ճիշտ է արդյոք, որ Ալեքսեյը մտադիր է վերադառնալ Ռուսաստան: Հասկանում եմ հարցի պատճառը, սակայն, այնուամենայնիվ, ինձ համար տարօրինակ է, որ ինչ-որ մեկը կարող էր հակառակը մտածել: Եվս մեկ անգամ հաստատում եմ բոլորին. ոչ մի այլ տարբերակ երբեք չի դիտարկվել»,- գրել է Յարմիշը Twitter-ում:

Միևնույն ժամանակ նա չի մասնավորեցրել, թե երբ է Նավալնին մտադիր վերադառնալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NYT պարբերականը, հղում անելով Գերմանիայի անվտանգության ծառայության իր աղբյուրին, հայտնել էր, որ Նավալնին մտադիր է վերադառնալ Ռուսաստան ապաքինվելուց հետո:



loading...