Ռուսաստանը մտադիր է առաքելություն ուղարկել Վեներա


Ռուսաստանը մտադիր է առաքելություն ուղարկել Վեներա
Սեպտեմբեր 15 19:58 2020

«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է Վեներա ռուսական առաքելություն ուղարկելու մտադրության մասին` գիտնականների կողմից այս մոլորակի մթնոլորտում բիոմարկերների հայտնաբերման ֆոնին, որոնք կարող են վկայել մոլորակի վրա հնարավոր կյանքի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քարդիֆի համալսարանի (Մեծ Բրիտանիա) եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները Վեներայի մթնոլորտում ֆոսֆին են հայտնաբերել, որը կարող է կենսաբանական ծագում ունենալ: Այն արտադրվում է միկրոօրգանիզմների կողմից, որոնք շնչելու համար թթվածին չեն օգտագործում:

«Մեր ծրագրում ամերիկացիների հետ միասին Վեներայի հետախուզման վերականգնման թեմա կա` Venera-D նախագիծը: Մենք քննարկում ենք նաեւ առանձին առաքելության հնարավորությունը դեպի Վեներա: Մենք կարծում ենք, որ Վեներան, այնուամենայնիվ, ռուսական մոլորակ է»,- լրագրողներին ասել է Ռոգոզինը:

Նա նշել է, որ Վեներայի հետազոտման առաքելությունների նախագծերը ներառված են Ռուսաստանում 2021-2030 թվականների տիեզերական գործունեության միասնական պետական ​​ծրագրի նախագծում: Հաղորդվում էր, որ այս ծրագիրը պետք է հաստատվի մինչեւ տարեվերջ: Ավելի վաղ Ռոգոզինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ ռուսական հրթիռատիեզերական արդյունաբերության մասնագետներն իրեն Վեներայից Երկիր գրունտի նմուշներ հասցնելու տարբերակներ են առաջարկել:



loading...