Կովիդի դեմ պայքարի ամենից ակտիվ, որոշումներ կայացնող դեմքը պետք է լիներ ՀՀ գլխավոր համաճարակաբանը. Քոչարյան


Կովիդի դեմ պայքարի ամենից ակտիվ, որոշումներ կայացնող դեմքը պետք է լիներ ՀՀ գլխավոր համաճարակաբանը. Քոչարյան
Սեպտեմբեր 15 19:03 2020

Ով է ճանաչում, թե ով է Հայաստանի գլխավոր համաճարակաբանը. Կա՞ այդպիսին: Այս մասին լրագրողների հետ տնտեսական թեմաներով զրույցի ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Իմ կարծիքով այս պայքարի ամենից ակտիվ, երեւացող եւ որոշումներ կայացնող  դեմքը պետք է լիներ Հայաստանի գլխավոր համաճարակաբանը: Մենք տեսնում ենք ինֆեկցիոնիստների: Ինֆոկցիոնիստը բժիշկն է, որը բուժում է հիվանդին: Բյց պետք է ամեն ինչ անենք, որ հիվանդը չգնա, ընկնի ինֆեկցիոնիստի ձեռքը հիվանդանոցում: Բոլոր երկրներում, որոնք հաջողված պայքար են մղել Կովիդի դեմ, համաճարակաբանները ամենից կարեւոր դեմքերն են: Շատ տեղերում նույնիսկ իշխանությունը խումբ էր ձեւավորում, որոնց առաջարկները ոչ թե քննարկում էին, այլ ուղղակի կատարում էին:

Երբ դա ասում է ոչ թե մասնագետը, այլ երկրի ղեկավարն ամեն օր ասում է, թե դիմակ ոնց դնեն, ձեռքերը ոնց լվանան, դա ուղղակի աբսուրդի ժանրից է: Դրա համար էլ ունենք այսպիսի արդյունքներ: Մենք մասնագետի նկատմամբ հարգանք չունենք: Ոնց որ մարդիկ ունեն դիպլոմներ, բայց չունեն պրոֆեսիոնալ մտածելակերպ»,-ասաց նա: