Տիգրան Մեծի պողոտայում կայանված «ԳԱԶել» մակնիշի բեռնատարի սրահից գողացել էր դրամապանակ


Տիգրան Մեծի պողոտայում կայանված «ԳԱԶել» մակնիշի բեռնատարի սրահից գողացել էր դրամապանակ
Սեպտեմբեր 15 18:25 2020

Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից, գողության կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 3 երիտասարդի: Բաժնում պարզվել է, որ նրանցից մեկը, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, Տիգրան Մեծի պողոտայում կայանված «ԳԱԶել» մակնիշի բեռնատարի սրահից գողացել էր դրամապանակ, որի մեջ փող և բանկային քարտեր էին:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր: