23-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար


23-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար
Սեպտեմբեր 14 17:46 2020

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ վերոնշյալ մարզի Տեղ համայնքի  Խնածախ բնակավայրի 23-ամյա երիտասարդը  2020թ. մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում  սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել և սեռական հարաբերություններ է ունեցել  նույն մարզի անչափահասի՝ 14-ամյա աղջկա հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով