ԵՏՀ խորհուրդը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններին հանձնարարել է ապահովել ՀՀ-ում և Ղրղըզստանում գրանցված և ՌԴ ներկրվող կամ ներկրված մեքենաների խնդրի լուծումը


ԵՏՀ խորհուրդը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններին հանձնարարել է ապահովել ՀՀ-ում և Ղրղըզստանում գրանցված և ՌԴ ներկրվող կամ ներկրված մեքենաների խնդրի լուծումը
Սեպտեմբեր 12 19:40 2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններին հանձնարարել է ապահովել Հայաստանում և Ղրղըզստանում գրանցված և Ռուսաստան ներկրվող կամ ներկրված մեքենաների խնդրի լուծման համար համալիր միջոցների իրականացումը: Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, որոշում է կայացվել ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջեւ ինֆորմացիոն հաղորդակցությունը, Հայաստանին և Ղրղըզստանին հանձնարարել են տեղեկություն տրամադրել նման տրանսպորտային միջոցների համար հարկերի, մաքսային տուրքերի սահմանված դրույքաչափի և արդեն վճարված մաքսային գումարների մասին:

Այս միջոցները կօգնեն սահմանափակել Հայաստանում և Ղրղըզստանում գրանցված, ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների համեմատ ավելի ցածր մաքսային դրույքաչափ ունեցող անձնական օգտագործման մեքենաների ներմուծումը Ռուսաստան: Սա կօգնի գնորդներին խուսափել անբարեխիղճ գործարարներից:

Իսկ արդեն ներկրված մեքենաների սեփականատերերը կարող են տեղեկություն ստանալ վճարման ենթակա մաքսային հավելավճարների մասին: