Նախատեսված է ապահովել տարեկան 200 երևանաբնակ երեխաների ներառական ժամանցը. Հայկ Մարության


Նախատեսված է ապահովել տարեկան 200 երևանաբնակ երեխաների ներառական ժամանցը. Հայկ Մարության
Սեպտեմբեր 11 21:30 2020

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Այսօր ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել եմ «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն:

Անցյալ տարի Երևանի ավագանին «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրեց համայնքին պատկանող տարածքը, որը «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգվեց եւ կահավորվեց: Այստեղ նախատեսված է ապահովել տարեկան 200 երևանաբնակ երեխաների ներառական ժամանցը՝ համատեղելով վերականգնողական թերապիաներն ու հետաքրքիր խաղերը:

Շնորհակալ եմ այս գործի մեջ ներգրավված մարդկանց ու կազմակերպություններին: Բոլորդ մեծ գործ եք անում»: