Թուրքիայում լրագրողին ձերբակալել են Օսմանյան կայսրության մասին սերիալը քննադատելու համար


Թուրքիայում լրագրողին ձերբակալել են Օսմանյան կայսրության մասին սերիալը քննադատելու համար
Սեպտեմբեր 9 00:24 2020

Թուրքիայում լրագրողին ձերբակալել են Օսմանյան կայսրության մասին «Դիրիլիշ Էրտուգրուլ» սերիալը քննադատելու համար, հաղորդում է Duvar կայքը:

Օկտայ Կանդեմիրին ձերբակալել են Վան արեւելյան գավառում իր տանը: Նա սոցցանցերում քննադատել էր սերիալը:

Նրան մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի ՔՕ 130-րդ հոդվածով («առնվազն 3 մարդու ներկայությամբ մարդու մահից հետո նրա հիշատակը վիրավորել»):

Կանդեմիրին, ում բազմիցս ձերբակալել են պրոֆեսիոնալ գործունեության համար, երեքշաբթի ազատ է արձակվել գրավի դիմաց: