Մոտակա մի քանի օրը երեխաներին հեռու պահեք TikTok-ից․ Սամվել Մարտիրոսյան


Մոտակա մի քանի օրը երեխաներին հեռու պահեք TikTok-ից․ Սամվել Մարտիրոսյան
Սեպտեմբեր 9 00:16 2020

TikTok-ում ինքնասպանության իրական տեսանյութ է զանգվածային տարածվում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ահազանգում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ 

«Փորձում են արգելափակել, բայց օգուտ դեռ չկա, անընդհատ նորն են հրապարակում ու ակտիվ տարածում։ Այնպես որ խորհուրդ․ մոտակա մի քանի օրը երեխաներին հեռու պահեք այդտեղից, մինչեւ ջնջեն լրիվ։ Տեսանյութի առաջին կադրերը ոչ մի վատ բան չեն հուշում, ինչը ավեի վտանգավոր է այն դարձնում նայողների համար», գրել է Սամվել Մարտիրոսյանը։