9 երեխաներով ընտանիքը բնակարան նվեր ստացավ «Հետքի» հոդվածից հետո


9 երեխաներով ընտանիքը բնակարան նվեր ստացավ «Հետքի» հոդվածից հետո
Սեպտեմբեր 8 21:37 2020

Շվեյցարահայ բարերարը տուն է գնել գյումրեցի ընտանիքի համար, որտեղ 9 անչափահաս է մեծանում։

 

Երեկ«Հետքը» գրել էր Աիդա Գասպարյանի մեծ ընտանիքի մասին, որը վարձով է ապրում Գյումրիում։ Ընտանիքի մեծ երազանքը սեփական տուն ունենալն էր։ Մեր հոդվածին արձագանքած բարերարը Գյումրու նորակառույց շենքերից մեկում 3-սենյականոց բնակարան է գնել Աիդայի ընտանիքի համար, որի մասին բարերարի ընկերը ընտանիքին տեղեկացրել է երեկ երեկոյան։ 

 

Մենք հեռախոսով զրուցեցինք Աիդայի ամուսնու՝ Սեւակի հետ, ով հայտնեց, որ մոտ 10 օրից կտեղափոխվեն նոր տուն, որտեղ վերանորոգման աշխատանքներ պիտի կատարվեն։ Սեւակի փոխանցմամբ՝ բարերարը նաեւ պատրաստակամություն է հայտնել կնքել երեխաներին։ Ընդ որում՝ մի քանի օրից ընտանիքի կրտսեր անդամը՝ Նարեկը, կդառնա 3 տարեկան։ Նվերը ստացվեց։