Երևանի քաղաքապետարանի հայտարարած 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթած աշխատանքը քաղաքացիների շրջանում այնքան էլ լավ չի ընդունվել։ Սրա մասին են վկայում սոցցանցերում ծավալված քննարկումները, ինչպես նաև Tert.am-ի կատարած հարցումները։
Tert.am-ը փորձեց պարզել, թե ինչպես է վերաբերվում նման քննադատություններին հուշարձանի հեղինակ, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը: Վերջինս, սակայն, հրաժարվեց մրցույթի և իր ստեղծագործության շուրջ ծավալված քննադատությունների մասին խոսելուց:
Մրցույթի առաջին փուլին մասնակցած և չհաղթած քանդակագործներից Վիգեն Ավետիսը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ աշխատանքի ընտրության հիմքում ընկած է հայկական մտածելակերպը, որին ինքը դեմ է․«Ես անձամբ չեմ հավանել գործը, միգուցե որպես քանդակ ինքը լավն է, բայց ոչ մի կապ չունի թեմայի հետ՝ չստացված նախագիծ է»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրկայքում:










