Ամերիկյան Forbes ամսագիրը անվանել է հիփ-հոփի ամենահարուստ աստղերի ցուցակը: Վարկանիշում առաջին տեղն է գրավում Շոն Ջոն Քոմբսը, հայտնի որպես Փաֆ Դեդի, Փի Դեդի կամ պարզապես Դեդի: Նրա կարողությունը գնահատվել է 820 միլիոն դոլար:
Երկրորդ հորիզոնականում է Շոն Քորի Քարթերը (Jay Z)` 810 միլիոն դոլար կարողությամբ: Երրորդ տեղն է գրավել Անդրի Ռոմելու Յանգը (Dr. Dre)` 740 միլիոն դոլար:
Հնգյակը եզրափակում են Բրայան Ուիլյամսը (Birdman) և Օբրի Դրեյք Գրեմը (Drake): Նրանց հարստությունը գնահատվել է համապատասխանաբար 110 և 90 միլիոն դոլար:










