«Հոնքն ուղղելու փոխարեն աչքն էլ է հանել». Փաշինյանը կես ժամ խցանման մեջ է (տեսանյութ)


«Հոնքն ուղղելու փոխարեն աչքն էլ է հանել». Փաշինյանը կես ժամ խցանման մեջ է (տեսանյութ)
Մայիս 10 12:32 2017

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Արշակունյաց պողոտա և Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկից ուղիղ միացմամբ հայտարարել է, որ  արդեն կես ժամ է՝ խցանման մեջ է։

«Ինչ-որ մեկը որոշել է երթևեկությունը փոխել և հոնքն ուղղելու փոխարեն աչքն էլ է հանել», - նասել է Փաշինյանը՝ հավելելով, թե տպավորություն է, որ քաղաքային իշխանություններն ամեն ինչ անում են, որ նոր խնդիրներ ստեղծեն բոլորի համար։

Քաղաքապետի թեկնածուն հարց է բարձրացրել՝ երթևեկության փոփոխություններ կազմակերպելիս հաշվարկ անում են արդյոք, թե որ ուղղությունն է ավելի ծանրաբեռնված։

«Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ինչ վիճակ է այստեղ, որ ես կարողանում եմ մեքենայի ղեկին ուղիղ եթեր մտնել։ Եթե ես քաղաքապետ լինեի, այդ մարդուն կհրավիրեի այստեղ, ցույց կտայի վիճակը և խիստ նկատողություն կանեի այս փոփոխությունն իրականացնողին՝ դիլետանտ որոշում կայացնելու համար», - ասել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: