Կինը հայտնել է, որ իր խանութից բջջային հեռախոս են գողացել. մեկ օր անց կասկածյալին գտել են


Կինը հայտնել է, որ իր խանութից բջջային հեռախոս են գողացել. մեկ օր անց կասկածյալին գտել են
Օգոստոս 24 14:55 2020

Օգոստոսի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգած կինը հայտնել էր, որ իր խանութից գողություն են արել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի բջջային հեռախոսների եւ աքսեսուարների ու լազերային սկավառակների խանութ-սրահից բջջային հեռախոս է գողացել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Օգոստոսի 22-ին 42-ամյա տղամարդը Էջմիածին քաղաքի Պիոներական եւ Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավվել է:

Նախապատրաստվում են նյութեր: