Գայի պողոտայի տաղավարներից մեկից դրամապանակ էր գողացել, որի մեջ եղել էր փող, բանկային քարտեր


Գայի պողոտայի տաղավարներից մեկից դրամապանակ էր գողացել, որի մեջ եղել էր փող, բանկային քարտեր
Օգոստոս 24 14:14 2020

Օգոստոսի 22-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի շուկայի մի տաղավարից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է փող, նույնականացման եւ բանկային քարտեր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Նոր Նորքի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: