«Հիմա հայրս տանն է, դեղորայքային բուժում է ստանում». որդին՝ հոր առողջական վիճակի մասին


«Հիմա հայրս տանն է, դեղորայքային բուժում է ստանում». որդին՝ հոր առողջական վիճակի մասին
Օգոստոս 22 20:47 2020

«Հիմա հայրս տանն է, դեղորայքային բուժում է ստանում, վիճակն ավելի լավ է, դրական դինամիկա կա»,-MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով Պավել Մանուկյանի առողջական վիճակը, ասաց որդին՝ Արամ Մանուկյանը:

«Սրտի, թոքերի, երիկամի և ոտքերի մեջ ինֆեկցիա կար, բայց կամաց-կամաց դեպի լավն է գնում: Կատարվել է սրտի կարդիոգրամա, պարզվել է, որ սուր ինֆարկտ է տարել հայրս, հիմա դրա դեմ դեղեր է ստանում, բժիշկներն ասում են՝ որոշ ժամանակ անց կկարգավորվի վիճակը»,- մանրամասնեց Ա. Մանուկյանը՝ նշելով, որպեսզի ավելի հստակ լինի պատկերը, մի քանի շաբաթ անց պետք է նաև էնդոսկոպիկ հետազոտություն կատարվի (զոնդ կիրառվի):

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր»-ի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը սուր ինֆարկտ էր տարել և գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: