Դպրոցում աշակերտների դիմակ կրելն ուղղակի անմտություն եմ համարում, այն կարող է առաջացնել թթվածնային քաղց՝ այն էլ շոգ պայմաններում. կրթության փորձագետ


Դպրոցում աշակերտների դիմակ կրելն ուղղակի անմտություն եմ համարում, այն կարող է առաջացնել թթվածնային քաղց՝ այն էլ շոգ պայմաններում. կրթության փորձագետ
Օգոստոս 21 21:25 2020

ԿԳՄՍ նախարարության մշակված կանոնակարգը միտված է խնդիրների լուծմանը, բայց ընդհանուր առմամբ, հիմնավորված չէ, դասարանում 10 երեխա ավել չլինելը, դասամիջոց չանելը, դա իսկապես անվտանգություն կապահովվի թե ոչ, որովհետև երեխաները այսպես թե այնպես իրար հետ շփվում են, բակերում խաղում են և երեխաների միջավայրում մեկուսացում չկա. Tert.am –ի հետ զրույցում նշեց կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժ- հոգեբան Արմինե Դավթյանը:

Արմինե Դավթյանն ընդգծում է, որ դիմակները պետք է երկու ժամը մեկ փոխվեն, ինչը լրացուցիչ ծախս և խնդիր է  առաջացնում, քանի որ հնարավոր չէ հետևելու ամբողջ պատասխանատվությունը դնել ուսուցչի և բուժքույրի վրա, այն՝ լրացուցիչ և անիմաստ հոգս է դառնալու.

«Դպրոցում աշակերտների դիմակ կրելն  ուղղակի անմտություն եմ համարում, այլ բան է, որ դասարանների քանակը նվազեցնեն, բայց դիմակով դպրոցում գտնվելը ամենաոչհիգիենիկ միջոցառումն է, որը նաև առողջապահական առումով կարող է խնդիրներ առաջացնել: Դիմակի կրումը կարող է առաջացնել թթվածնային քաղց՝այն էլ շոգ պայմաններում, երեխան կարող է ձեռքով անընդհատ դիպչել դիմակին կամ անզգուշաբար գցել հատակին և արդեն մանրէացված դիմակը դնել դեմքին, դա խելամիտ որոշում չեմ համարում՝ այն էլ ցածր դասարաններում»:

Ինչ վերաբերում է նախարարության որոշմամբ դասի ընթացքում գրատախտակին չմոտենալ և դասամիջոցին դասասենյակը չլքելուն, ապա կրթության փորձագետը տրամաբանություն չի տեսնում որոշման մեջ.

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։