Հայաստանի քրեական ոստիկանությունը «Ազնավուր» սրճարանում իրականացրել է հատուկ օպերացիա. բերման է ենթարկվել միջազգային մակարդակով հետախուզվող հայ օրենքով գող (տեսանյութ)


Հայաստանի քրեական ոստիկանությունը «Ազնավուր» սրճարանում իրականացրել է հատուկ օպերացիա. բերման է ենթարկվել միջազգային մակարդակով հետախուզվող հայ օրենքով գող (տեսանյութ)
Օգոստոս 20 21:18 2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 19-ին, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հատուկ օպերացիա են իրականացրել Արաբկիր վարչական շրջանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տվյալներով Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող «Շառլ Ազնավուրի» սրճարանից քրեական ոստիկանություն են բերման ենթարկել 39-ամյա Գևորգ Գրիգորյանին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող «Ուֆայի Գևորիկն» է և միջազգային մակարդակով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: