Կհստակեցվեն շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերը․ նախագիծ


Կհստակեցվեն շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերը․ նախագիծ
Օգոստոս 20 19:30 2020

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական (e-draft.am) կայքում տեղադրվել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում հստակեցնել շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերը:

Առևտրի և ծառայությունների մասին օրենքի 5.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում են համապատասխան նշանով և կահավորվում են Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով:

Օրենքի խմբագրմամբ`տեսուչն իրավուքն ունի շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու նրա համար նախատեսված հատուկ տարածք`

. Եթե շրջիկ առևտրի կետը չունի շրջիկ առևտրի իրականացման թույլտվություն,

. Շրջիկ առևտրի կետը թույլատրված վայրերից դուրս իրականացնում է առևտրային գործունեություն կամ մատուցում ծառայություններ,

. Շրջիկ առևտրի կետը գործունեություն է իրականացնում սահմանված պահանջների և պայմանների խախտմամբ,

. Կայանել է ոչ իր կողմից ամրագրված վայրերից մեկում,

. Շրջիկ առևտրի թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված վայրը,

. Տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի շահագործողը չի ազատում առևտրի իրականացման համար Երևանի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից, կամ երբ չի դսդարեցնում տրանսպորտային միջոցից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը:

Ավագանու որոշմամբ՝ առաջարկվում է շրջիկ առևտրի կետին թույլատրել կայանել նաև սահմանված ժամը լրանալուց հետո:

Կայքում նշված է, որ օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: