36-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել է գործարանային արտադրության ատրճանակ եւ 8 փամփուշտ


36-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել է գործարանային արտադրության ատրճանակ եւ 8 փամփուշտ
Օգոստոս 20 00:13 2020

Ոստիկանություն բերման ենթարկված տղամարդու մեքենայի զննությամբ հրազեն է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ոստիկանության Ստեփանավանի բաժնում ապօրինի զենքի վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։

Օրեր տևած հետևողական աշխատանքը հանգուցալուծվեց օգոստոսի 13-ին։ Մայրաքաղաքի Խորենացու փողոցից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեց 36-ամյա մի տղամարդ, որը մայրաքաղաքի բնակիչ է։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային արտադրության թմբուկավոր ատրճանակ ու նույն ատրճանակի 8 փամփուշտ, որոնք առգրավվեցին։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները պարզվում են։