Արտառոց դեպք մարզերից մեկում. ամուսինն ու նրա մայրը պահանջել են, որպեսզի հարսը դեռևս չծնված երեխայից ազատվի


Արտառոց դեպք մարզերից մեկում. ամուսինն ու նրա մայրը պահանջել են, որպեսզի հարսը դեռևս չծնված երեխայից ազատվի
Օգոստոս 18 17:15 2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նշված բաժնի վարչական տարածքում գտնվող գյուղերից մեկի բնակչի դիմումի փաստով:

Տարածքային ոստիկանություն է դիմել 28-ամյա Անի Մ.-ն և հայտնել, որ հունիսի 20-ից մինչև հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում 33-ամյա ամուսինը՝ Արծրուն Ա.-ն և նրա 52-ամյա մայրը իրենց գյուղի առանձնատանը ստիպել և պահանջել են, որ նա ազատվի դեռևս չծնված իր երեխայից:

Շամշյանի տեղեկություններով՝ Անի Մ.-ն հրաժարվել է կատարել նրանց պահանջը, ինչից հետո վերջիններս նրան դուրս են արել տանից: