Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության կողմից օգոստոսի 6-ին ընդունված որոշումը, ըստ որի` ֆիզիկական անձինք կարող են փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ ներմուծել մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղեր։
ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է նոր հնարավորությունից օգտվելիս զերծ մնալ չարաշահումներից, մասնավորապես` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր տեղափոխելուց։ Հնարավորության դեպքում նախքան ներկրումը համոզվել, որ դեղերը չեն պարունակում վերոնշյալ նյութերը։










