ԱԺ` արդեն նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր՝ Գեղարքունիքի մարզպետ նշանակվելու մասին լուրերին:
Հարցին՝ հայտնի՞ է, թե երբ է նշանակվելու Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում, նա պատասխանեց, որ առարկայական որևէ բան դեռ չկա:
Մեր հարցին` այդ դեպքում ինչո՞ւ վայր դրեցիք մանդատը, եթե դեռ առարկայական որևէ բան չկա, Բոթոյանը պատասխանեց. «Ժամանակը կգա, ամեն ինչ կասեմ»:










