Ա. Մինասյանը՝ հետագա պաշտոնավարման եւ ՀՅԴ-ին տրվող պորտֆելների մասին (տեսանյութ)


Ա. Մինասյանը՝ հետագա պաշտոնավարման եւ ՀՅԴ-ին տրվող պորտֆելների մասին (տեսանյութ)
Մայիս 9 13:11 2017

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում պորտֆելների քննարկման մասին տեղեկություններ դեռ չկան: Նա նաև հայտնեց, որ դեռևս չի քննարկվել ԱԺ նախագահի թեկնածուի հարցը:

Անդրադառնալով բնապահպանության նախարարի պորտֆելի հավանական պահպանմանը՝ Մինասյանն ասաց. «Այս պահին կուսակցության և հանրապետության նախագահի դիրքորոշումը, կարծում եմ, այն է, որ պետք է պահպանել բնապահպանություն նախարարության պորտֆելը, մանավանդ, որ մեծածավալ փոփոխություններ պետք է իրականացնենք ոլորտում: Բայց այս պահին դեռ որևէ հստակ բան չկա»:

«Դուք ցանկանո՞ւմ եք մնալ այդ պաշտոնին» հարցին, պատասխանեց. «Ես ուզում եմ շարունակել իրականացնել այդ բարփոխումները»:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում: