Արդեն վեց ամիս է՝ ինչ տուրիստական կազմակերպությունները կանգնած են շատ ծանր խնդրի առջև: Մեր գործակալությունն այս պահին բացի պետական սոցիալական փաթեթներին սպասարկելուց, այլ գործարքներ չի կարողանում կատարել. Tert.am-ի հետ զրույցում նշեց «Ռիմա թրավել» տուրիստական գործակալության հիմնադիր տնօրեն Ռիմա Ռաչատրյանը:
Տուրիստական գործակալության տնօրենը նշում է, որ համավարակով պայմանավորված՝ ներքին տուրիզմը ավելի ակտիվ է, սակայն տուրիստական գործակալությունները դրանից չեն օգտվում, որովհետև քաղաքացիները Հայաստանի տարածքում, որևէ տեղ հանգստանալու համար նախընտրում են անմիջապես կապ հաստատել տվյալ հանգստյան գոտու հետ:
Ռիմա Խաչատրյանի խոսքով՝ աշխատանք չլինելու պատճառով ստիպված են եղել աշխատողներին կրճատել, իսկ Կառավարության աջակցման ծրագրերը բավարար չեն եղել, որ կարողանան աշխատողներին պահել.
«Կառավարությունն օրեցօր այնպիսի ծրագրեր են մշակում, որ այդ ծրագրերը ոչ մի տուրիստական գործակալության ձեռք չի տալիս: Վեց ամսվա ընթացքում ընդամենը երկու անգամ 68 հազար դրամ աջակցություն է եղել, այն էլ միայն աշխատողներին, բայց պետական հարկը վեց ամիս է՝ վճարում ենք, 68 հազար դրամով մենք ի՞նչ կարող ենք անել, տուրիստական գործակալությունը ո՞նց կարող է գոյատևել: Ամբողջ Հայաստանում հազար և ավել տուրիստական գործակալություն կա, բայց այսօր աշխատում են դրանց երևի թե 10 տոկոսը: Տուրիստական գործակալությունների վիճակը ծանր է»,-նշեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։










