Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 12-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13 764, մահացության ցուցանիշը՝ 272:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 13 764
2. Ռուսաստան – 6185
3. Իրան - 3967
4. Ադրբեջան – 3333
5. Թուրքիա – 2894
6. Վրաստան – 320
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 272
2. Իրան – 226
3. Ռուսաստան – 105
4. Թուրքիա –70
5. Ադրբեջան – 49
6. Վրաստան – 4
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 201, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 40 794 է, մահվան դեպքերինը՝ 1040:
Մեկ օրում առողջացածների թիվը 335 է, ընդհանուր առողջացածներինը՝ 33 492, փաստացի բուժվողներինը՝ 6262 (մեկ օրում նվազել է 137-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 13-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման: