Կիրակի Բեյրութում բողոքի ցույցի մասնակիցները ներխուժել են Լիբանանի աշխատանքի նախարարության, ինչպես նաեւ տեղահանված անձանց գործերով նախարարության շենք, հաղորդում է Al-Hadath հեռուստաալիքը։ Դրա տեղեկություններով՝ ցուցարարները վանկարկում են «Պետությունը մենք ենք» կարգախոսը։
Կիրակի Լիբանանի բանակը նախազգուշացրել է ցուցարարներին դուրս չգալ խաղաղ ցույցերի շրջանակից։ «Բռնություն գործադրող անձանց հետ մենք կվարվենք համապատասխան կերպով»,-նշվում է հաղորդագրության մեջ։
MTV հեռուստաալիքը հաղորդում է, որ անվտանգության ուժերն օգտագործում են արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ։ Ցուցարարներին հաջողվել է հեռացնել մետաղյա ցանկապատերից մեկը, որը պաշտպանում էր խորհրդարանը․ նրանք նետում են պայթուցիկներ։
Reuters-ը հաղորդում է, որ խորհրդարանի մուտքի մոտ հրդեհ է բռնկվել, երբ ցուցարարները փորձել են ներխուժել ցանկապատից այն կողմ։