Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել և կից գրել. «Տիգրանակերտ:
Ցիցսարի վաղքրիստոնեական եկեղեցու պեղումները: Ինչպես և սպասելի էր` ժայռերի վրա ու ժայռերի մեջ, սրբատաշ ու գողտրիկ:
Ցիցսարի պաշտամունքային համալիրի պեղումները հնարավորություն են տալիս Տիգրանակերտում՝ Վաղքրիստոնեական հրապարակի, Վանքասարի եկեղեցու, Խաչենագետի ափի քարայրային-պաշատմունքային համալիրին հավելել չորրորդ վաղքրիստոնեական համալիրը, ինչն ամբողջացնում է քաղաքի սրբազան լանդշաֆտը»: