Արա Շիրինյանը ահռելի գումար է վճարում Հ1-ը չցուցադրելու համար


Արա Շիրինյանը ահռելի գումար է վճարում Հ1-ը չցուցադրելու համար
Օգոստոս 6 01:00 2020

Արդեն հինգ օր է, ինչ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները զրկվել են Հ1- պետական հեռուստաընկերության ցուցադրումից, քանի որ վերջինիս՝ ԱՄՆ-ում հեռարձակման պատասխանատուները ինքնակամ՝ ըստ պայմանագրում նշված ամենամեծ լսարան ունեցող SPEKTRUM կայանից այն տեղափոխել են 25.3 ավելի քիչ լսարան ունեցող կայան, ավելի հասկանալի լինելու համար նշենք, որ այս իրավիճակը նման է մութ ու ցուրտ 90-ական թվականների այն տխուր օրերին, երբ մեզանից շատերը փոձում էին արբանյակով թուրքական ալիքներ որսալ։ 

Այսինքն ստացվում է, որ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները գրեթե զրկված են իրենց հայրենիքի մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալուց։

 Սակայն այս պատմության զավեշտը կայանում է նրանում, որ Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ` Արա Շիրինյանը, ով Հ1- ի ցուցադրման իրավունքը տվել է PanArmenian Media Group մասնավոր ընկերությանը, պնդելով, որ հենց այդ ընկերությունը կկարողնա ապահովել լայն լսարան Հ1- ի համար այսօր նույնիսկ տեղյակ չէ թե ինչն է պատճառ հանդիսացել  PanArmenian Media Group- նման որոշման համար և այսօր Արա Շիրինյանը Armday.am-ին տված հարցազրույցում նշել է, որ «Նման խնդրի առկայության մասին մենք էլ ենք լսել ու այժմ սպասում ենք պաշտոնական պազզաբանումների»։ 

Փաստացի ստացվում է, որ ՀՀ պետական բյուջեից ահռելի գումարներ են վճարվում մասնավոր ընկերությանը Հ1 ԱՄՆ-ում չցուցադրելու համար։ 

Հ1-ում տեղի ունեցող մութ գործարքները ամբողջովին բացահայտելու դեպքում  միայն կհասկանանք թե ո՞ւր և ո՞ւմ է ուղղվում պետական գումարները։ 

ՀՀ-ն ֆինանսկան միջոցներ է հատկացնում Հանրային Հեռուստաընկերությանը, վերջինս էլ դրանով պարտավորվում է ապահովել բաց կապուղի մեր հայրենակիցների համար այդ թվում և ԱՄՆ-ում։ Փաստենք նաև, որ Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը իր ամառային հանգիստը անցկացնելով Լոս Անջելեսում, նույնպես տեղյակ չէ կատարվածի մասին և իր կողմից չկա որևէ մեկնաբանություն ուղղաված ԱՄՆ-ում բնակվող հայերին։ 

Պարզվում է, որ մեր երկրում միակ բանը, որ լավ է ստացվում, դա պարգևավճարներ ստանալ է՝ հասրակ չինովնիկից մինչև քաղաքական էլիտա, բայց ոչ մի քաղաքական գործիչ չի հետաքրքրվում այն պայմանագրերի ճակատագրերով, որոնք ժամանակին կնքվել են իրենց կողմից։