Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, ով Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: Հայտնում է «Արեւելք լրատուականը»: Երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն: Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր: «Հանգչիր խաղաղությամբ, հրեշտակ»,- գրել են նրա ընկերները, դասախոսները և գործընկերները: «Նա ամենալուրջ և աշխատասեր բուժքույրերից էր, նա շատ ինքնատիպ ուսանող էր: Աղոթում եմ քեզ համար»,- գրել է Բալամանդ համալսարանի դասախոսներից Վիկի Ժբրանը՝ Ջեսիկա Բեզջյանի մասին: |
Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել
Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել
Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել