Թրամփը կարծում է, որ Բեյրութի վրա հարձակում է եղել, և տեղի ունեցածը ռուբի պայթյունի հետևանք է


Թրամփը կարծում է, որ Բեյրութի վրա հարձակում է եղել, և տեղի ունեցածը ռուբի պայթյունի հետևանք է
Օգոստոս 5 09:30 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդիպում է ունեցել ամերիկյան գեներալների հետ, և վերջինները Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունը հարձակում են համարում:

 

«Այո, պայթյունի բնույթից ելնելով՝ այն հարձակման է նման: Ես հանդիպել եմ մեր մի քանի հրաշալի գեներալի հետ, և նրանք, կարծես թե, ևս այդպես են մտածում: Դա նման չէր ինչ-որ արտադրական պայթյունի, կարծես թե դա, ըստ գեներալների, հարձակում է եղել, ինչ-որ ռումբ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սպասում է Լիբանանի կառավարության կողմի տեղի ունեցած պայթյունների հետաքննության արդյունքներին՝ միաժամանակ շեշտելով, որ պատրաստ են օգնություն ցուցաբերել Լիբանանին՝ աղետից վերականգնվելու նպատակով:



loading...