Յուրի Խաչատուրովի պաշտպանը միջնորդեց հասանելի լեզվով տրամադրել գործի նյութերը


Յուրի Խաչատուրովի պաշտպանը միջնորդեց հասանելի լեզվով տրամադրել գործի նյութերը
Օգոստոս 4 13:14 2020

Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող, 2008-ին պաշտպանության փոխնախարար, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը այսօրվա դատական նիստի ժամանակ միջնորդություն ներկայացրեց՝ հասանելի լեզվով տրամադրելու գործի նյութերը։
     Փաստաբանը նշեց, որ քանի դեռ իրենց տրամադրված չէ առաջադրված մեղադրանքը՝ Յուրի Խաչատուրովին հասանելի լեզվով, իր պաշտպանյալը չի կարող ներկայացնել դիրքորոշում՝ մեղադրանքի հետ կապված։