«Արայիկ, եթե ողջ գիտական հանրույթը դեմ է մի բանի, կարելի էր եզի կաշին հանել երեսից և մի հոդաբաշխ միտք գրել». Վահե Սարգսյանը՝ ԿԳՄՍ նախարարին


«Արայիկ, եթե ողջ գիտական հանրույթը դեմ է մի բանի, կարելի էր եզի կաշին հանել երեսից և մի հոդաբաշխ միտք գրել». Վահե Սարգսյանը՝ ԿԳՄՍ նախարարին
Օգոստոս 1 16:07 2020

Պատմաբան Վահե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԿԳՄՍ նախարարության ներկայացրած առարկայական չափորոշիչների մեջ տեղ գտած անչափելի դավադրությունների, նրանցում թուրքական հետքի վերաբերյալ մեր վերջին բացահայտումներից փրփրած Արայիկ Հարությունյանը «ջախջախիչ» պատասխանով է հանդես եկել։

Պետական շահը «հասկացող» Արայիկ Հարությունյանը խփում է ուղիղ պետության հիմքերին. նա հիշատակում է խորհրդային պարտադրանքով Ջոն Կիրակոսյանի կողմից ստեղծված կեղծ նամակը (Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և այլք բազմիցս հայտարարել են, որ գոյություն չունի նման փաստաթուղթ), ըստ որի՝ Արամ Մանուկյանը և այլք նամակ են գրել Էնվեր Փաշային՝ Անդրանիկին «վերջնականապես ջախջախելու» խնդրանքով։

 

Պետության հետ անհամատեղելի և իր գործունեությամբ ազգային անվտագության համար վտանգ ներկայացող Արայիկ Հարությունյանին իմաստ ունի՞ բացատրելը, որ ինքը, «հարվածելով» Արամ Մանուկյանին, Դաշնակցության հետ մեկտեղ «հարվածում է» նաև պետությանը, այն է՝ ինքն իրեն…

Մյուս կողմից՝ Անդրանիկին պաշտպանում է մի «նախարար», ում պարտադրած չափորոշիչներում հայոց պատմության մեջ առաջին անգամ դուրս է շպրտված Անդրանիկի կյանքի հերոսական էջը՝ կամավորական առաջին գնդի գործողություններն ընդդեմ Թուրքիայի…

Ավելին, հեռացված է ոչ միայն Անդրանիկը՝ որպես «Թուրքիայի հանդեպ թշնամական կերպար», ում մարտահրավեր է նետել Արայիկ Հարությունյանն իր նոր չափորոշիչներով…

Եվ վերջապես՝ պարո՛ն Արայիկ, քյանդրբազությամբ կամ մանր յալանչիություններով չես կարող հանրության ուշադրությունը շեղել. վերջապես պարզաբանելո՞ւ ես, թե ինչու է Թուրքիայում թրծված, այդ երկրից խոշոր գումարներ ստացած, թուրքական դրամաշնորհներով ու չափորոշիչներով առաջնորդվող, թուրք հեղինակների հետ Հայաստանի պատմության դասագրքերի հանդեպ հետախուզական խոշոր աշխատանք կատարած և թուրքերի հետ Հայաստանի դպրոցական դասագրքերի համար նոր չափորոշիչներ և ձեռնարկներ մշակած ու հրատարակած մեկը դարձել քո չափորոշիչների թիմի ղեկավար, բացատրելո՞ւ ես, թե «Հայաստանի պատմության դասագրքերում թշնամու կերպարին մարտահրավեր նետած», այն է՝ բարի թուրքի կերպար քանդակող մեկն ինչպես է քո չափորոշիչների կնքահայր նշանակվել, Արայի՛կ, քեզ եմ դիմում, բացատրելո՞ւ ես, պարզաբանելո՞ւ ես, թե՞ շարունակելու ես քեզ արայիկհարությունյանավարի պահելով՝ շեղել մարդկանց ուշադրությունը։

 

Արայիկ, գոնե հասկանո՞ւմ ես, որ, եթե ողջ գիտական հանրույթը դեմ է մի բանի, կարելի էր եզի կաշին հանել երեսից և մի հոդաբաշխ միտք գրել, կարելի էր, չէ՞, ոչ թե հերթական անգամ լակոտանալ, այլ նախարարին վայել գոնե մի նախադասություն, մի արձագանք գրել։ Հասկանո՞ւմ ես, որ օղակը սեղմվում է կոկորդիդ, գիտակցո՞ւմ ես, որ նախարարի աթոռին նստելու ամեն մի օրը կենսագրությանդ մի խայտառակ էջ է թողնելու քեզ համար…

Հ.Գ. Արայիկ Հարությունյանի գրառումն իրականում շրջադարձային էր, որով մի հույժ կարևոր պարզաբանում ստացանք.
ԿԳՄՍ նախարարը ևս հավասարաչափ մասնակից է այդ հրեշավոր ծրագրին և պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությանն, այն է՝ Հայաստանի հանրակրթական չափորոշիչներում (առնվազն հայագիտական առարկաների մասով) Թուրքիայի կողմից ներդրված հայեցակարգի կիրառմանը»: 



loading...