Shamshayn.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 29-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։00-ի սահմաններում Թամանցիների փողոցում թիվ 43 էլեկտրասյան դիմաց բախվել են 56-ամյա Տարոնիկ Վարդանյանի վարած Mercedes մակնիշի և 23-ամյա Մհեր Հովսեփյանի վարած առանց համարանիշի Hayasa մակնիշի մոտոցիկլը։
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Տեղում մոտոցիկլավարին շտապօգնությունը առաջին բուժօգնություն է ցուցաբերել, այնուհետև տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։










