Կարբի գյուղի տներից մեկում գազի արտահոսք է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ


Կարբի գյուղի տներից մեկում գազի արտահոսք է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ
Հուլիս 26 12:12 2020

Հուլիսի 26-ին, ժամը 10։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում 20 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: