Արցախի Տիգրանակերտում վերսկսվել են հնագիտական պեղումները: Ինչպես արշավախմբի անդամներն են փաստում, եկել են շարունակելու 2005թ. սկսածը, բացահայտելու են Տիգրան Մեծի կառուցած Տիգրանակերտ քաղաքը, միջազգային ակադեմիական հանրությանն ապացուցելու, որ հայերն այստեղ ապրել և արարել են հազարամյակներ շարունակ:










