Վիվա-ՄՏՍ-ի համարները, որոնցից ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ զանգահարել են ադրբեջանցիները, տրամադրված են եղել իրավաբանական անձի. պարզաբանում


Վիվա-ՄՏՍ-ի համարները, որոնցից ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ զանգահարել են ադրբեջանցիները, տրամադրված են եղել իրավաբանական անձի. պարզաբանում
Հուլիս 24 21:10 2020

Ի պատասխան Վիվա-ՄՏՍ-ի կոդով երկու հեռախոսահամարների վերաբերյալ հարցումների ու հրապարակումների՝ ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել, որ վերը նշված համարները տրամադրվել են իրավաբանական անձի` մասնագիտական սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով:

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իր սերվերային ու ցանցային համակարգերը լիարժեք պաշտպանված են հաքերային հարձակումներից՝ տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001/2013 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան:

Ինչպես արդեն վերը նշվել է, տվյալ համարներն օգտագործվել են հարցումներ իրականացնելու նպատակով, իսկ սերվերային ու ցանցային համակարգերը չեն ենթարկվել հաքերային որևիցե հարձակման, չեն վնասվել ու շարունակում են անխափան գործել:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ հայերին 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից զանգում են ադրբեջանցիները։