Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Չինարում հայտնաբերվել է 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ


Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Չինարում հայտնաբերվել է 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ
Հուլիս 24 19:52 2020

Երեկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերքներ հայտնաբերելու աշխատանքների ընթացքում, Չինարի գյուղում գտել են 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ։

 

Այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։ Աշխատանքներն այս տարածքում դեռ շարունակվում են. հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։