Ուկրաինայի Օդեսա քաղաքի բակերից մեկում պայթյուն է որոտացել, այս մասին հայտնում է Думская.Net -ը:
Նախնական տվյալներով Կանատնայա փողոցի վրա նռնակ է պայթել, փողոցի վրա գտնվում են կամավորական գրասենյակներ և «Օդեսայի ինքնապաշտպանության» կազմակերպության շտաբը: Տուժածներ չկան, սակայն բեկորները վնասել են տարածքում կայանված մեքենաները:










