Հաղթանակ կամրջից նետվել ցանկացող քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվեց
Այսօր արդեն երկրորդ քաղաքացին է փորձում ցած նետվել Հաղթանակ կամրջից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի Հաղթանակ կամրջից քաղաքացին ցանկանում էր ցած նետվել: Tert.am-ի թղթակիցը հայտնում էր, որ միջին տարիքի տղամարդը ցանկանում է կամրջից նետվել՝ ինքնասպանություն գործելու նպատակով:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության ծառայողները, ովքեր բանակցություններ էին վարում քաղաքացու հետ, որպեսզի վերջինս հրաժարվի իր մտադությունից:










