Չինչինում ծնված եռյակի վիճակը լավ է. նրանցից երկուսը տղա է, մեկը՝ աղջիկ


Չինչինում ծնված եռյակի վիճակը լավ է. նրանցից երկուսը տղա է, մեկը՝ աղջիկ
Հուլիս 23 22:38 2020

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Տավուշի մարզի Չինչին գյուղում եռյակ է ծնվել։

MAMUL.am-ի թղթակիցը մանրամասներ է

հայտնում Չինչինից՝ նշելով, որ մոր և փոքրիկների վիճակը լավ է. նրանք գիշերն են լույս աշխարհ եկել՝ կեսարյան հատումով: Եռյակից երկուսը տղա է, մեկը՝ աղջիկ. Ալեքսը, Արենը, Ռոզան։ Եռյակի մայրը՝ Հեղինեն, որն աշխատում է Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում, Տավուշ գյուղից է, ամուսնացել, հարս է եկել Չինչին գյուղ:

Մեր թղթակցի փոխանցմամբ, փոքրիկները պահվում են հատուկ քյուվեզում: Նրանք դուրս կգրվեն երկու շաբաթից։