Մարտակերտի շրջանի Հաթերք համայնք տանող ճանապարհների մուտքի մոտ տեղադրվել են հատուկ անցակետեր


Մարտակերտի շրջանի Հաթերք համայնք տանող ճանապարհների մուտքի մոտ տեղադրվել են հատուկ անցակետեր
Հուլիս 23 21:13 2020

ԱՀ պարետի 2020 թվականի հուլիսի 23-ի որոշման համաձայն՝ ԱՀ ոստիկանության կողմից Մարտակերտի շրջանի Գետավան և Զագլիկ համայնքներից Հաթերք համայնք տանող ճանապարհների մուտքի մոտ տեղադրվել են հատուկ անցակետեր՝անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։