Հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արտյոմ Նիկոյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում, «Նոր Ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, մի քանի պտույտ գլորվելով, բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով վարորդ Ա․ Նիկոյանը, ուղևորներ՝ Երևանի բնակիչ՝ 21-ամյա Գ․ Ամիրխանյանը և Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ա․ Ջհանգիրյանը քաղաքացիների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարների օգնությամբ՝ դուրս են բերվել ավոտմեքենայից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










