Առավելագույն ջանքեր ենք գործադրելու՝ վերականգնողական աշխատանքներն օր առաջ ավարտելու համար. Տավուշի մարզպետ


Առավելագույն ջանքեր ենք գործադրելու՝ վերականգնողական աշխատանքներն օր առաջ ավարտելու համար. Տավուշի մարզպետ
Հուլիս 23 00:35 2020

Երեկ Նոյեմբերյանում ուժեղ փոթորիկի պատճառով մեծ վնասներ են պատճառվել, հատկապես Նոյեմբերյան քաղաքին, Բարեկամավան և Դովեղ գյուղերին։ Այսօր համայնքապետարանի հետ միասին ավարտել ենք գույքագրումը և ընթացք տվել վերականգնման աշխատանքներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

 

«Սիրելի նոյեմբերյանցիներ, առավելագույն ջանքեր ենք գործադրելու՝ վերականգնողական աշխատանքներն օր առաջ ավարտելու համար»,- նշել է մարզպետը։