Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 21-ի դրությամբ կայացվել է 4682 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում


Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 21-ի  դրությամբ  կայացվել է  4682  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում
Հուլիս 22 18:21 2020

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 21-ի  դրությամբ  կայացվել է  4682  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝ 54 837  ստուգում, որից միայն  824-ը՝ նշված օրը:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։